Իսրայելում կրկին բողոքի ցույցեր են սկսվել
Իսրայելում կրկին բողոքի ցույցեր են տեղի ունեցել:
Երեկոյան Իսրայելի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց պատճառ է դարձել Թել Ավիվի ոստիկանական շրջանի ղեկավար գեներալ-մայոր Ամիչայ Էշեդի՝ հրաժարական տալու մասին հայտարարությունը։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ Էշեդն ասել էր, որ ստիպված է եղել վճարել իր կարիերայով՝ եղբայրասպան պատերազմը կանխելու համար։