ԱՄՆ-ում 37 տարի առաջ մահապատժի դատապարտվածի պատիժն իրագործվել է 2016թ-ին
Ամերիկյան Ջորջիա նահանգում իշխանությունները մահապատժի են ենթարկել այն հանցագործին, ով 37 տարի առաջ դատապարտվել էր տղամարդու սպանության համար, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ Ռոյթերս գործակալության` այս տարի նահանգում մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով: Բրենդոն Ասթոր Ջոնսը դարձել է առաջին կալանավորը, ով երբևէ մահապատժի է ենթարկվել Ջորջիայում՝ մինչև իր 73-ամյակը նա չի ապրել ընդամենը երկու շաբաթ:
Հիշեցնենք, որ 1979թ. Ջոնսը կալանավորվել էր կողոպուտի փորձ կատարելիս խանութի կառավարչի սպանության պատճառով: Նրա հանցակիցն ևս 1985թ-ին դատապարտվել էր առավելագույն պատժի: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ջոնսի մահապատիժը 2016թ-ի 5-րդ մահապատիժն է:
Նշենք որ Անցյալ տարի Ջորջիայում մահապատժի են ենթարկվել հինգ հանցագործներ, իսկ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ կատարվել է 28 մահապատիժ: