Արարատի մարզում Toyota-ն բախվել է ЗИЛ բեռնատարին. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Արմեն Ն.-ի վարած ГАЗ 5201 մակնիշի և 25-ամյա Ստյոպա Է.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։
Toyota-ի ուղևոր Երևանի բնակիչ 58-ամյա Նարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։