Իրանը մեղադրել է մի շարք կազմակերպությունների 2022 թվականի ցույցերին օժանդակելու համար
Արևմտյան երկրները ներգրավված են 2022 թվականի սեպտեմբերից Իրանը պատած անկարգությունների սրման մեջ: Միևնույն ժամանակ, Instagram-ը չի հեռացրել այն գրառումները, որոում բացատրվում է, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել:
Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Քազեմ Ղարիբ-Աբադին:
Ղարիբ-Աբադին նաև քննադատել է Twitter-ը՝ ասելով, որ ընկերությունը ստեղծել է ավելի քան 50,000 կեղծ պարսկերեն էջ՝ Իրանի դեմ գործելու համար։
2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: