Ինչից է բռնկվել Մեյմանդարի հրդեհը
Գրել էինք, որ Արմավիր մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում երեկ հրդեհ է բռնկվել։ Պարզվում է, որ այրվել են կուտակված պլաստմասե արկղերը։ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հուլիսի 4-ին, ժամը 20։16-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: