ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»
Քաղաքականություն

Երեկ բոլոր իմաստներով գերհագեցած օր էր «ՀայաՔվե»-ի համար․ Չալաբյան

Երեկ բոլոր իմաստներով գերհագեցած օր էր «Հայաքվե»-ի համար՝ մենք քվեարկության նոր կետեր բացեցինք Աբովյանում, Արմավիրում և Տաթևում, մեր նախաձեռնության անդամ Արամ Օրբելյանը Հ1-ի եթերում փոշիացրեց իշխանական պրոպագանդայի կեղծ ու ստահոդ թեզերը, իսկ երեկոյան մենք իրազեկման մեծ հավաք անցկացրեցինք Իջևանում, որտեղ վաղվանից ևս կգործարկենք քվեարկության նոր կետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Սակայն օրվա թերևս կարևորագույն իրադարձությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների միասնական հայտարարությունն էր՝ ի աջակցություն «Հայաքվե»-ի:

Այս հայտարարությունը միարժեք կերպով գալիս է ապացուցելու, որ «Հայաքվեն» հայակենտրոն, համախմբող, և հեռահար նախաձեռնություն է, որի նպատակը հայկական Արցախի պաշտպանությունն է, և հայոց միասնական պետության ամրապնդումը և հարատևումը:

Շնորհակալություն հայտնելով Արցախի մեր գործընկերներին, վերահաստատում եմ իմ աներկբա հանձնառությունը՝ մշտապես զորավիգ լինել մեր հերոսական Արցախին, այնտեղ իրենց պայքարը շարունակող մեր աննկուն քույրերին և եղբայրներին, և հայի պայքարող տեսակին ընդհանրապես:

Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև:


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։ Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջև, թույլ չենք տալու մեր ազգային ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
Ելակետ ընդունելով այն, որ համազգային խնդիրները հարկ է լուծել բացառապես համազգային ընթացակարգերով, մեկ անգամ ևս պետք է արձանագրվի, որ Արցախի ժողովուրդն ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի որևէ խմբագրում հնարավոր է բացառապես ժողովրդական կամարտահայտությամբ, ուստի, առանձին անձինք և շրջանակներ իրավասու և լիազորված չեն վճռահատելու համազգային առանցքային հարցերը։

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր հայրենակիցներին։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական» խմբակցություն

04․07․2023թ․
Ստեփանակերտ»։