Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»«Խոսրովի անտառում» հաշվառել են բեզոարյան այծերինՀորդանանը հայտարարել է Իրանի տարածքից արձակված երեք հրթիռների որսման մասինՀնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներՖրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասինՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումըԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտերՄտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջԱրայիկ Հարությունյանը կշարունակի աշխատանքը Ազգային ժողովումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակչից հետոՆատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդուԱրայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել. ArmlurԳազամատակարարման պլանային դադարեցումներ Սիսիան և Արտաշատ քաղաքներումԻսպանիայում հինգերորդ օրն անընդմեջ մոլեգնում է տարվա խոշորագույն անտառային հրդեհըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համարԳոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը«Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհըՕմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվելՀայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԿանադայի արտգործնախարարը Վաշինգտոնին և Թեհրանին երկխոսության ու խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արելԻսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի համար կստանա 51 միլիոն դոլար պարգևավճարԱվելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանըԾաղկաձորում 12 ժամ ջուր չի լինիՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելԿոտայքի մարզում «Nissan Tiida»-ն բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթներըՄահացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին ՔիգանըԼիլիթ Մակունցը մանդատը չի վերցնիԲյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո ջրի 14 նմուշառման կետից 3-ում շեղումներ են արձանագրվելՄեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրելՊահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ
Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա
Վթարային ջրանջատում Լոռու մարզում հուլիսի 21-ինԻ գիտություն մրցույթից դուրս մնացած դիմորդներին. ԿԳՄՍՆ հայտարարությունըՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել ենԿարեն Ջալավյանը՝ Քյոխը, դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԱռաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿԱդրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցըԱնհայտ կորած ադրբեջանցիների ծնողների հետ կոնտակտի մեջ ենք մտնելու, փնտրենք մեր երեխեքին (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ովԱրգելվում է․ ՆԳՆ-ն զգուշացնում է (տեսանյութ)Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը. ԹանդիլյանՏարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին
Հասարակություն

Քանի դեռ աղբը «ծառ չի բարձրացել»․ խնդիրը չտեսնելով՝ հարց չես լուծի․ ժապավեն կտրելուց անդին․․․

Երևանի հատկապես կենտրոնում աղբարկղերի անհրաժեշտությունը խիստ զգալի է։ 

Դեռ 2021 թ-ին, երբ որոշվեց զոդել բարձրահարկերի աղբամանները, աղբը թափելու խնդիրը գլուխ բարձրացրեց։

Արդարության համար պետք է հիշել, որ երբ տարիներ առաջ, ինչպես քայլիստներն են սիրում ասել, «նախկինների» օրոք քաղաքապետարանը փորձեց աղբատարները փակել, մարդիկ անմիջապես կռիվ սարքեցին։ Հիմա բոլորը փնփնթալով աղբը հասցնում են մի քանի փողոց այն կողմ՝ աղբարկղերին հասնելու համար։

Երբ քայլարածները նոր էին զոդել շենքերի աղբատար խողովակների դռները, դրսում դրվեցին աղբամաններ։ Այդ շրջանում Երևանի սանմաքրման մեքենաներն օրվա մեջ դատարկում էին դրանք։ Հիմա արդեն պատկերը փոխվել է։

Պարզվում է՝ աղբատար մեքենաները «չեն կարողանում» մուտք գործել շենքերի բակեր ու դատարկել աղբամանները․ այստեղ են ասել՝  բա նախկինների ժամանակ ո՞նց էիք կարողանում։

Իհարկե, լավ է, որ աղբն այլևս շենքի մեջ չի կուտակվելու, բնակիչներն ազատվել են գարշահոտությունից, ճանճերից, կարողանում են պատուհան բացել, բայց փոխարենն այժմ էլ աղբը տանն է կուտակվում, քանի որ աղբարկղներն այնքան են հեռացրել շենքերից, որ աղբ թափելու համար հարկավոր է մեկ կամ նույնիսկ երկու փողոց անցնել։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում աղբահանման աշխատակիցներից մեկն անկեղծացավ․

«Մեր գործը հեշտացել է․ առաջ մի քանի կետ էինք սպասարկում, հիմա ասում ենք՝ չենք կարում հայաթ մտնենք, ու աղբարկղները տեղափոխում են մի կետ։ Սենց ասեմ՝ 4 հայաթ պետք ա մտնեինք՝ մի փողոցից տանում ենք»,- ասաց մեր զրուցակիցը, ով չցանկացավ հրապարակել իր անունը։

Դիտարկմանը, թե հիմա էլ բնակիչների վիճակն է դժվարացել, քանի որ աղբ թափելու համար բավականին տարածք են հատում, արձագանքեց․ «Հա դե հեռու ա, բայց նենց էլ մենք ենք դժվարանում։ Դե թող 2-3 օրվա հավաքեն՝ միանգամից տանեն թափեն»,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը։

Ծիծաղը՝ ծիծաղ, բայց խնդիրը մնում է օրակարգային։

Կան տարեց կամ վատառողջ մարդիկ, ովքեր միայն աղբ թափելու համար ստիպված են բավականին տարածություն անցնել աղբով լցված տոպրակներով։

Իհարկե, չենք առարկում, որ շենքում աղբատար խողովակները վաղուց արդեն ոչ թե կոմֆորտի, այլ ինչ-որ տեղ արդեն քաղաքաշինական հետամնացության նշան է, բայց պետք է կարողանալ նաև ճիշտ կառավարել ու կանոնակարգել հարցը, որպեսզի չդժվարացնեն բնակիչների՝ առանց այն էլ հոգսերով լցված առօրյան։

Այս հարցով, իհարկե, պետք է զբաղվի տեղական իշխանությունը, մասնավորապես, քաղաքապետին փոխարինող Տիգրան Ավինյանը։ Սակայն նա շատ լուրջ զբացված է իր նախընտրական քարոզարշավով։

Ավինյանը հազիվ զբաղվում է միայն «մաքուր» գործերով․ օրինակ՝ ժապավեն կտրում, գույնզգույն փուչիկների ֆոնին ֆոտոսեսիաներ անում, նախորդների պայմանավորվածություններով բերված ավտոբուսներն իրեն վերագրում ու փողոցներ անվանափոխում։ Ու թեև նա աղբի խնդիրը չի տեսնում, հարցը դրանից չի լուծվում, աղբը երբեմն հայտնվում է փողոցում կամ «ծառ է բարձրանում»։

Արմինե Մկրտումյան