Ռոբերտ Քոչարյանի խոսնակը չի լինի Օսկանյանի կուսակցության կորիզում
Դեռ անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է նոր կուսակցություն ձևավորել: Ժամանակին Օսկանյանը կուսակցություն բացելու հավանականությունը գնահատում էր 50/50, նախ պետք է լուծվեր Սահմանադրության փոփոխման հարցը, և երկրորդ կարևոր խնդիրը կադրային ռեսուրսն է: Այսօր նորից ակտիվացել են Օսկանյանի կուսակցության ձևավորման մասին լուրերը:
Մամուլում տեղ գտած լուրերի համաձայն` «կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թեւը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը»:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմանյանը՝ անդրադառնալով նոր կուսակցության կորիզի կազմում իր հայտնվելու հավանականությանը:
Սողոմոնյանը նկատեց, որ Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մասին գիտի այնքան, որքան մյուսները:
«Ես տեղյակ եմ, որ կա նման քննարկում. պարոն Օսկանյանն ուզում է քաղաքական ուժ ստեղծել, բայց ես այդ կուսակցության կորիզը չեմ կազմի»,- ասաց Սողոմոնյանը: