Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Սպորտ

Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ԿԳՄՍ նախարարը՝ ըմբիշներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների, որոնք վերջերս մեդալներով վերադարձել են Ալբանիայում և Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնություններից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, երիտասարդական հավաքականների մարզիչներն ու մարզիկների անձնական մարզիչները:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով երիտասարդ ըմբիշներին ու նրանց մարզիչներին, շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել հաջողությունների համար:

«Բոլորիս շատ մեծ ոգևորություն ու դրական էմոցիաներ պարգևեցիք: Հատկապես ուրախ եմ, որ պատանիներն ու երիտասարդներն են լավ արդյունքներ գրանցում, որը նշանակում է՝ ունենք հուսալի ապագա և մեծահասակներին արժանի փոխարինողներ: Ըմբշամարտում Հայաստանը շարունակելու է լինել ուժեղ թիմ ունեցող երկրներից մեկը: Հաջողությունները տարիների հետևողական ու բարդ աշխատանքի արդյունք են. շնորհակալ եմ այդ հսկայածավալ աշխատանքի համար: Ուզում եմ իմանաք, որ հպարտանում ենք ձեզնով: Ձեր հաջողությունը նաև մեր հասարակության ու պետության հաղթանակն է. ձեր շնորհիվ մեր երկրի դրոշը բարձրանում է ամենատարբեր հարթակներում, հնչում է մեր երկրի օրհներգը, որը բոլորիս համար լրացուցիչ ոգևորության առիթ է ու ստիպում է, որ յուրաքանչյուրս մեր տեղում լավ կատարենք մեր գործը: Վստահ եմ՝ ձեր հաջողությունները ոգևորում են նաև նոր սերնդին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականին, որը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Պատանի ըմբիշները նվաճել են 8 մեդալ` 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե։

Մարզիկներին և մարզիչներին շնորհավորել ու անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը որդեգրել է սպորտին օժանդակելու, մրցումներ անցկացնելու և միջոցներ հատկացնելու քաղաքականություն, որպեսզի արդյունքները հետագայում տեսանելի լինեն: Մեդալների այսպիսի քանակ ու հատկապես թիմային այսպիսի արդյունքներ երբեք չէին եղել: Սա մեր և ձեր ճիշտ աշխատանքի արդյունքն է»,- նշել է Կարեն Գիլոյանը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու ամփոփել մարզիկների ելույթները. «Վաղվանից էլ մեկնարկում է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ևս մեծ սպասելիքներ ունենք: Մեր հիմնական նպատակն այս տարվա աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Ամեն ինչ պետք է անենք՝ լավագույնս հանդես գալու և Օլիմպիական խաղերում առավելագույն թվով մասնակիցներ ունենալու համար»:

ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու մարզիչները տարատեսակ հարցեր են բարձրացրել՝ կապված մարզիկների տարկետման, մարզիչների ու մրցավարների համար սեմինարների կազմակերպման և այլնի հետ:

Հիշեցնենք՝ Ալբանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել էր 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Առաջնության փոխչեմպիոններ էին հռչակվել Սաշա Պետրոսյանը (60 կգ), Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել էին Տիգրան Բունիաթյանը (51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ էր նվաճել: Առաջնության հաղթող էր ճանաչվել Պետրոս Աշկարյանը (65 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ) ու Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ արծաթե մեդալակիրներ էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանն (79 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ»: