Ադրբեջանական բանկերը կաթվածահար են լինում. լիցենզիայից զրկվել է 9 բանկ
Վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանում 7 բանկ լիցենզիայից զրկվել է, ևս 2-ը հայտարարել են իրենց գործունեության դադարեցման մասին, այս մասին տեղեկացնում է azadliq.az կայքը: Ադրբեջանում ստեղծված ֆինանսական ճգնաժամի հետևանքով բազմահազար բնակիչներ չեն կարողանում օգտվել իրենց բանկային հաշիվներից: Մարդիկ ժամերով հերթ են կանգնում բանկոմատների մոտ և օրերով փորձում են զանգահարել բանկերի գրասենյակներ` փորձելով ճշտել իրենց գումարների հետ ստանալու հնարավորությունը: Սակայն փորձերն առայժմ ապարդյուն են անցնում:
Մարդկանց մի մասը դրսից ուղղարկված գումաները չեն կարողանում ստանալ, մյուս մասը Ադրբեջանից դրսում գտնվող իրենց մտերիմներին գումարներ են ուղարկել, սակայն տեղ չի հասել: Մի ստվար զանգված սեփական աշխատավարձները թողել է բանկային հաշվեհամարներին պլաստիկ քարտերով ստանալու համար: Այս բոլոր դեպքերի և ավանդների հետ ստացումը Ադրբեջանում մեծ խնիրներ է ստեղծել: Բնակչությունը բողոքում է Կենտրոնական բանկին, որ ոչ ոք իրենց հեռախոսազանգերին չի պատասխանում և չեն ցանկանում իրենց խնդրի մասին տեղեկություն տալ: Ադրբեջանի Կենտրոնական բանկից պատասխանում են, որ բանկերի հեռախոսները շատ զանգերի պատճառով զբաղված են լինում, այդ իսկ պատճառով չեն կարողանում պատասխանել բնակչության զանգերին: Կենտրոնական բանկից հույս են հայտնել, որ 60 օրվա ընթացքում հարցերը կկարգավորվեն: Բանկերից տուժած մարդկանց միայն այն հատվածը, ում դրսից գումար են ուղարկել, եթե Վրաստանում տվյալ բանկի մասնաճյուղ կա, գնում Վրաստանից են ստանում իրենց գումարները:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում լիցենզիայից զրկվել և փակվել են 9 բանկ: Դրանք են «Gəncə Bank» ASC, «Bank of Azerbaijan», «Yunayted Kredit Bank» ASC , «NBCBank» ASC, «Qafqaz İnkişaf Bankı» ASC, «Atrabank» ASC , «Texnikabank» ASC, «AGBank» ASC «DəmirBank» ASC :