Երևանում բախվել են Nissan-ն ու Honda մոպեդը․ վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ամիրյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հովհաննես Ա․-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահան Դ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով՝ քնննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վահան Դ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։