Ուզում եք՝ ԱՄՆ դեսպանն ավելի շա՞տ հայ լինի, քան Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ց եք զարմանում. Շարմազանով (տեսանյութ)
ԱՄՆ դեսպանի լավատեսությունը բխում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Հ1-ի եթերում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որով վերջինս հնարավոր է համարել Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունն Ադրբեջանի կազմում։
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, ԱՄՆ դեսպանը պետք է ավելի շատ հայ լինի, քան Նիկոլ Փաշինյա՞նը»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում