Իրանը կոչ է անում ՇՀԿ երկրներին հրաժարվել դոլարից
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրաժարվել ԱՄՆ դոլարից։
«Արևմուտքի հեգեմոնիային նպաստում է դոլարի հեգեմոնիան։ Նոր տնտեսական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է հրաժարվել դրանից և օգտագործել ազգային արժույթները երկրների միջև հաշվարկներում»,- ասել է Ռաիսին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Նշենք, որ Հնդկաստանի նախագահությամբ ընթացող կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում ՇՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց ասոցիացիային մասնակից երկրների շարք Իրանի մուտքի մասին։