Էրդողանը խոստացել է շարունակել արգելափակել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստացել է շարունակել արգելափակել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը, քանի դեռ պահանջները չեն կատարվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Մենք չենք ցանկանում, որ նրանք պատսպարեն անջատողական կազմակերպություններին և չարագործներին: Եվ ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մենք չենք նահանջելու, քանի դեռ այս բոլոր պահանջները չկատարվեն»,- ընդգծել է Էրդողանը:
Ներկա պահին Շվեդիան մնում է ՆԱՏՕ-ի չվավերացված անդամ։