24-ժամյա գործադուլ` Հունաստանում
Հույն լրագրողները այսօր, փետրվարի 3-ին 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ապահովագրության համակարգի բարեփոխումների, կառավարության ծրագրերի դեմ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Հունաստանի ԶԼՄ-ները հայտարարել են աշխատողների համընդհանուր 24-ժամյա գործադուլի մասին, որը երկրի խոշորագույն արհմիությունները ծրագրել են անել հինգշաբթի օրը: Սակայն առաջիկա բողոքի ակցիաները լուսաբանելու համար լրագրողներն իրենց բողոքի ակցիան անցկացնում են մեկ օր շուտ՝ չորեքշաբթի ժամը 6:00-ից մինչև հինգշաբթի ժամը 6:00-ը: Այս գործադուլին կմասնակցեն բոլոր պետական և ոչ պետական ԶԼՄ-ները՝ թերթերը, հեռուստաալիքները և ռադիոները: Ակցիային միացել են նաև ռադիոյի և հեռուստատեսության տեխնիկական աշխատողները:
Հունական ԶԼՄ-ները պահանջում են պահպանել հրատարակիչների, խմբագիրների և մամուլի աշխատողների ապահովագրական հիմնադրամը որպես զանգվածային լրատվության միջոցների անկախ հիմնադրամ՝ ոլորտի բոլոր ուղղություններում աշխատողների մասնակցությամբ: