ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»
Քաղաքականություն

Ի՞նչ պատահեց, որ մեկ տարի անց ԱՄՆ դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ․ Տաթևիկ Հայրապետյան

Մի քանի դիտարկում ԱՄՆ դեսպանի Քրիստիվա Քվինի երեկվա հարցազրույցի վերաբերյալ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, դեսպան Քրիստինա Քվինին ասել է. «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցում...»:

Հիշեցնեմ, որ ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին 2022 թ. ապրիլի 29-ն իր հարցազրույցում նշել էր. «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»:

Ի՞նչ պատահեց, որ մեկ տարի անց դիրքորոշման նման փոփոխություն տեղի ունեցավ:

Պատասխանը պարզ է՝ ՀՀ–ն ներկայիս ղեկավարությունը հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս: Դրանից հետո որևէ այլ երկիրը չի խոսելու ինքնորոշման իրավունքի մասին, որևէ մեկը մեզանից առավել մեր շահերը չենք պաշտպանելու:

Ներկայիս իշխանությունը դրժել է իր նախընտրական խոստումները, չեղարկել կառավարության հնգամյա ծրագիրը ու փաստացի «թաղել» Արցախի ինքնորոշման իրավունքը: Ի՞նչ է ստացել ՀՀ–ն դրա դիմաց, ոչինչ՝ բացի ագրեսիայից ու պատերազմից:

Այն պնդումը, թե իբրև 2020 թ. պատերազմը անհնար դարձրեց ինքնորոշման իրավունքի իրացումը, կեղծ է: ԵԱՀԿ ՄԽ–ն պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերի 3-ին և 2021թ․ ապրիլի 13-ին, երկու հայտարարություններով են հանդես եկել, որոնցում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

Ինքնորոշման իրավունքից Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց 2022 թ. ապրիլի 13–ի իր ելույթով՝ իջեցնելով «նշաձող» Արցախի հարցում: Դիմացը խոստանում էր բացառիկ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի ու Արցախի շուրջ: Բայց փոխարենը մենք ստացել ենք 2022 թ. սեպտեմբերին հարձակում ՀՀ–ի վրա, զոհեր ու տարածքային կորուստներ, իսկ Արցախի հարցում՝ բլոկադա ու ագրեսիայի չդադարող վտանգ:

Սրանք անժխտելի փաստեր են, որոնք ցույց են տալիս ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլ մեծացրել է մեր անվտանգային խնդիրները:

Լուծումը՝ իշխանության փոփոխության ու կոմպետենտ հետևողական, պրոֆեսիոնալ ու պետական շահերը սպասարկող կառավարության ձևավորումն է: Մենք ունենք հնարավորություններ, բայց այսօր ղեկավարող ուժը միմիայն ոչնչացնում է դրանք՝ մեզ դնելով անելանելի կացության մեջ ու համոզելով, որ այդպես կարելի է «խաղաղության» հասնել...»