ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»
Քաղաքականություն

Կարծում եք՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» դավաճանությունը մարսելո՞ւ ենք, ոչ... չենք մարսելու. Արման Աբովյան

Վերջին օրերի  այս չորս հաղորդագրություններում ուղիղ ցուցադրվում է մեր շուրջը ձևավորված իրավիճակի ամբողջ նողկանքը, ամոթը, խայտառակությունը և այն իրական ապագան, որի մեջ մեզ բոլորիս մղել են թավշյա իշխանությունները՝ «Ապագա Կա» գոռալով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արման Աբովյանը:  

«Հուլիսի 3-ինն ժամը 15:50-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է Շուշիի շրջանի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և 60 միլիմետրանոց ականանետ: Հայկական կողմից կորուստներ չկան։
...
ԱՄՆ-ը հավատում է և հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կկարողանան անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
...
Ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից հրետանային հարվածի և ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Արցախում ութ օր առաջ զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Հայերը սպանվել են այն ժամանակ, երբ Վաշինգտոնում ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խաղաղության բանակցությունները։
...
ԱՄՆ-ն ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան բանակցությունների դրական դինամիկայով, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ 

Եվ հիմա հանկարծ չհամարձակվեք դատապարտել ԱՄՆ ի դեսպանին։ Ամերիկացիները, ռուսները, եվրոպացիները, իրանցիներն իրենց քաղաքականությունն ընդամենը կառուցում են Հայաստանի իշխանությունների համաձայնության շրջանակներում՝ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ տեսնելու (այսինքն՝ Արցախը ոչնչացնելու համաձայնության) շրջանակներում։ Իհարկե, ամեն աշխարհաքաղաքական կենտրոն դրդում է Հայաստանին շարժվել իրեն ձեռնտու ճանապարհով, սակայն վերջին խոսքը, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններինն է։ 
Ի դեպ, երեկ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստակամության մասին խոսել է ՀՀ ԱԺ իշխանական ֆրակցիայի պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Մնացած հիմար բարբաջանքները՝ արցախցիների Ադրբեջանի կազմում «անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների»մասով, ընդամենը հայերի հավաքական ինքնասպանության գնալու համաձայնության «գույնզգույն» փաթեթավորումն են։

Կարծում եք՝ «Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք» դավաճանությունը մարսելո՞ւ ենք։
Ոչ... չենք մարսելու։

Հաստատ չենք մարսելու։

Երաշխավորված չենք մարսելու, քանզի հետո գալու է «Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք», «Սևանը տանք՝ հանգիստ ապրենք», «Տավուշը տանք՝ հանգիստ ապրենք», «Երևանը տանք՝ հանգիստ ապրենք» և այսպես շարունակ։

Չե՞ք հավատում։

Իսկ եթե ընդամենը երեք տարի առաջ ասեի, որ ՀՀ իշխանությունները 2023 թվին համաձայնելու են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ինձ ինչ՞ կասեիք։ Հը՞․․․

Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանքով ենք վերականգնվելու ապագայում՝ այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակահայկական արյունոտ «կրկեսից» հետո, որ սրանք բերեցին մեր գլխին»։