F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվեր հունիսին. Կուլեբա
F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը պետք է սկսվեր հունիսին, սակայն չնայած խոստումներին, տեղի չունեցավ:
Այս մասին նշել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Խոստում եղավ հունիսին սկսել մարզումները երկրներից մեկում: Հիմա ասում են, որ շարունակում են պատրաստվել մարզումների մեկնարկին, որ իրենք էլ են սխալվել հաշվարկներում, մի քիչ էլ է ժամանակ պետք։ Բայց մենք ժամանակ չունենք, այնպես որ մենք հնարավորինս արագացնում ենք ամեն ինչ», - բացատրել է Կուլեբան: