ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության ձևաչափը վտանգված չէ
«Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ վտանգաված խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են, ամենուշը մեկ շաբաթից պարզ կլինի համագործակցության ձևաչափը, մոտեցումները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով այն հարցին արդյո՞ք համագործակցությունը ՀՀԿ-ի հետ վտանգված չէ Ռուստամյանի հայտարարություններից հետո:
Աղվան Վարդանյանը նաև ասաց, որ երկու, երեք օրվա «աժիոտաժը» ստեղծվել է հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկել. «եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»: