«Շիրակ» գերեզմանատան մոտ ճակատ-ճակատի բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ «Շիրակ» գերեզմանատան դիմաց, ճակատ-ճակատի բախվել են 58-ամյա Կարեն Խառատյանի վարած Toyota մակնիշի և 31-ամյա Հակոբ Եգանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Կ․ Խառատյանը, նրա ուղևորներ՝ 42-ամյա Արմեն Պողոսյանը, 32-ամյա Արմինե Մկրտումյանը և Mercedes-ի վարորդ Հ․ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։