Ուսուցիչների ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ.-ի հուլիսի 15-ն է
2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։ Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է:
ԿԳՄՍ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջերում հասանելի են բոլոր առարկաների ուղեցույցները, այդ թվում՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առարկայի համար: