Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը տեխնիկական պատճառներով ընդհատվել է. ՀՖՖ
ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՜ երկրպագուներ, Դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:
Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար
հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»: