«Գնա, քո տանը, քո կնոջ մոտ, ասա ... եղի». հայհոյանքներ ու լարված իրավիճակ Մարտունու համայնքապետարանի շենքի մոտ (տեսանյութեր)
Գեղարքունիքի բնակչի ահազանգի հիման վրա այսօր Մարտունու համայնքապետարան են մեկնել քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը, պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ տիկին Նաիրան, լրագրող Նարինե Կիրակոսյանը։
Զարուհի Փոստանջյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ լարված իրավիճակ է առաջացել Մարտունու համայնքապետարանի դիմաց։
«Ս... եղի»,- կանանց ասում է մի տղամարդ, որի ով լինելը դեռ պարզ չէ։
Սա բարկացրեց զոհվածի մորը, որն արձագանքեց. «Գնա քո տան մեջ, քո կնոջ մոտ ասա, ս... եղի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարինե Կիրակոսյանը տեսանյութեր էր հրապարակել և գրել, որ ֆերմերն ահազանգել էր՝ մարզային իշխանությունները պահանջում են թողնել ու հեռանալ արոտավայրերից։