Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի դեմ մահափորձը։ Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, ով, ըստ ԱԴԾ-ի, հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից: Ռուսական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ նա ծրագրել է պայթեցնել Սերգեյ Ակսյոնովի մեքենան։
Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ծնված 1988թ: ԱԴԾ-ն նշում է, որ նա մասնակցել է Ուկրաինայի տարածքում հետախուզադիվերսիոն գործունեության դասընթացի:
Ձերբակալվածն ասել է, որ իրեն հավաքագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները 2022 թվականի դեկտեմբերին։ Նրա խոսքով՝ ինքը աշխատանք է ստացել քաղաքում և սպասել է հետագա հրահանգների։ Նա պետք է ականապատեր և պայթեցներ Ղրիմի ղեկավարի մեքենան: