Ռուսաստանում որոշում կա Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին
Կրեմլին մերձ տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Ռուսաստանի ամենաբարձր քաղաքական շրջանակներում որոշում կա Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ ԱՄՆ-ը, Չինաստանը, Վատիկանը կարող են հանդես գալ որպես երաշխավոր։
Հաղորդվում է, որ այժմ անցկացվում են փորձագետների փակ խորհրդակցություններ, որի միջոցով ռուսները պատրաստ կլինեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշում կայացնել։
Գլխավոր խնդիրը, ըստ աղբյուրների, Ռուսաստանի քաղաքացիներին համոզելն է, որ խաղաղության պայմանագրի պայմանները հաղթանակն են: Քանի որ փետրվարի 24-ին նախագահի՝ ամբողջ Ուկրաինան ապառազմականացնելու առաջադրանքները հնարավոր չէ իրականացնել, հայրենասեր հասարակությունը անբավարար է գնահատում հատուկ գործողության ընթացքը, իշխանությունները կփորձեն քաղաքացիներին համոզել:
Փորձագետները նշում են, որ Կրեմլը դեռ որոշում չի կայացրել խաղաղության պայմանագրի ակտիվ փուլ մտնելու ժամկետների վերաբերյալ։