Հանդիպումը չուշացավ. Հայկ Կոստանյանը Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար է նշանակվել
Հայկ Կոստանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ 2022 մայիսին, Հայկ Կոստանյանը նշանակվել էր ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական, ինչպես նաև նրան էր վերապահվել նախարարի մամուլի քարտուղարի և բաժնի ղեկավարի պարտականությունները։
Իսկ ԱԻՆ լուծարվելուց հետո, նա ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար և գրել.
«... Կհանդիպենք, երբ կհանդիպենք...»
Ստացվում է՝ հանդիպումը չուշացավ. Կոստանյանը Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար է: