Պրիգոժինը դժվար թե կարողանա կրկին սիրաշահել Պուտինին. Պոմպեո
Պրիգոժինը, զինված ապստամբության փորձից հետո, դժվար թե կարողանա կրկին սիրաշահել Պուտինին։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է The Hill-ը։
Ըստ Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ Պուտինը զգաց, որ Պրիգոժինն իսկապես իրական սպառնալիք է իր համար, և պաշտպանության նախարար Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ միասին սկսեցին ճնշում գործադրել նրա վրա։
Պոմպեոն չի հավատում, որ Պրիգոժինին կրկին կհաջողվի վստահություն ձեռք բերել Պուտինի նկատմամբ, և չի բացառում մահափորձը վագներականների ղեկավարի դեմ։