Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ջենինում
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ջենինի շտաբի վրա, որտեղ տեղի զինյալները հարձակումներ էին ծրագրում Իսրայելի դեմ։
Այնտեղ եղել է նաև պահեստ՝ զենք-զինամթերքով և պայթուցիկներով, հայտնում է երկրի ՊԲ մամուլի ծառայությունը։ Տեղի խմբերը տարածքը օգտագործել են որպես թաքստոց։
Պաղեստինցիներին հաղորդագրություններ են ուղարկվել՝ կոչ անելով մնալ տանը, քանի որ անվտանգության ուժերը աշխատում են տարածքում։ Սակայն մի շարք ավիահարվածների ժամանակ, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, զոհվել է տեղի երկու բնակիչ, տաս մարդ վիրավորվել է։