Ադրբեջանը դժգոհում է Մինսկի խմբից
Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբից, այս մասին տեղեկացնում է oxu.az կայքը: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը դժգոհ է Մինսկի խմբից: Մամեդյարովը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում մասնակցող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը դժգոհեցրել է Ադրբեջանին:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկվող հարցերի ժամանակ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը երկրների մի մասը ընդունել է որպես ճնշում: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը Մինսկի խմբի երկրների արտաքին գերատեսչություններին հայտնել է իր դժգոհությունները:
«Ես Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներին նամակ եմ ուղարկել և Բաքվի անհանգստության մասին հայտնել եմ: Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած խնդիր միջազգային ասպարեզում ներկայացնել և ոչ ոք իրավունք չունի ընդիմանալ այդ իրավունքի դեմ»,- հայտարարել է Մամեդյարովը: