Թոռնիկս խնդրել է իրեն լավաշ նվիրել. Բեդրոս Կիրկորով
Երգիչ Բեդրոս Կիրկորովը պատմել է, որ իր թոռը՝ Մարտինը, խնդրել է իրեն լավաշ նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ։ Kp.ru կայքին տված մեկնաբանությունում նա նշել է, որ Ֆիլիպ Կիրկորովի ժառանգը «շատ համեստ է»։
«Դուք կծիծաղեք: Մարտինն ինձ խնդրեց, որ իր համար պիտա հաց գնեմ, նա շատ է սիրում»,- կիսվել է երգիչը։
Հունիսի 29-ին Մարտին Կիրկորովը նշեց իր 11-ամյակը։ Տոնի օրը տղան ներկայացրել է հագուստի հավաքածուի դեբյուտային ցուցադրությունը, որը ստեղծել է դիզայներ Անիկա Քերիմովայի հետ համագործակցությամբ։