Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ թալանվել են խանութներ, բանկեր, գրասենյակներ
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը հայտնել է, որ չորս օրվա ընթացքում երկրում թալանվել է ծխախոտի շուրջ 250 խանութ։ Այս մասին նա հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում։
Նա հավելել է, որ թալանվել են նաև տասը առևտրի կենտրոններ և ավելի քան 200 սուպերմարկետներ, բանկերի և ապահովագրական ընկերությունների բազմաթիվ գրասենյակներ և հագուստի խանութներ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել էր պետական այցը Գերմանիա՝ երկրում ընթացող բողոքի ակցիաների պատճառով, հայտնում է Գերմանիայի նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ ուղևորությունը նախատեսված էր հուլիսի 2-4-ը։
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը Փարիզի Նանտեր արվարձանում գնդակահարել է 17-ամյա դեռահասին, ով իբր հրաժարվել է կատարել նրանց պահանջները։