Անդրանիկ Ավետիսյանը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց (տեսանյութ)
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ 65 կգ քաշային կարգում։
Հուլիսի 2-ին ոսկե մեդալների համար կգոտեմարտեն 61 կգ քաշային Լեւիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եւ 92կգ քաշային Կնյազ Իբոյանը։