Երևանում կառուցվող էլիտար շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գրիբոյեդով 49 հասցում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակ, որտեղ նկուղային հարկում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Հրաչիկ Համբարձումյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշվում է, որ մահացածը աշխատում էր «ՕՐԴ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ում։