Ուղիղ եթերում օգնության ազդանշան ցույց տված աղջկա մորը մեղադրել են երեխաներին ծեծելու մեջ (տեսանյութ)
Ուղիղ եթերում օգնության ազդանշան ցույց տված աղջկա մորը մեղադրել են երեխաներին ծեծելու մեջ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ավելի վաղ գրել էինք, որ ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժի նկարահանումների ժամանակ աղջիկը օգնության ազդանշան է ցույց տվել։
Սյուժեն թողարկվել է «Տղամարդ և կին» հաղորդաշարի շրջանակներում։
Ռեպորտաժի հերոսները Մոսկվայից ամուսնալուծված զույգ էին. նախկին ամուսինն ու կինը կռվում են իրենց չորս տարեկան երեխայի համար։
Նկարահանումների ժամանակ կնոջ ավագ դուստրը բարձրացրել է ձեռքը, բութ մատը սեղմել ափին, ապա մի քանի անգամ ծալել։
Այս ժեստը համարվում է օգնության միջազգային ազդանշան, այն տարածված է ամբողջ աշխարհում։