Մուշեղ Մկրտչյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ (տեսանյութ)
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ վերջին վաստակած միավորի առավելությամբ (3:3) և դուրս է եկել կիսաեզրափակիչ։Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):
Առաջին մրցումային օրվա արդյունքներով՝ 65 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը խրախուսիչ գոտեմարտերում կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար: