Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «ЗИЛ-ն ու մարդատար «Газель»-ը. կան վիրավորներ, ովքեր վերադառնում էին ծիրան հավաքելուց
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են «ЗИЛ» բեռնատարն ու մարդատար «Газель»-ը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրանյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանություն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան հավաքելիս են եղել: