Կրկնակի աշխատավարձն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում. ՊՊԾ–ում ատեստավորում կիրականացվի. Փաշինյան
Առաջիկայում մեկնարկելու է ՊՊԾ աշխատակիցների կամավոր ատեստավորման գործընթացը, որի առանցքային նպատակն աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: Այս մասին Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց հասկանալիորեն կրկնակի աշխատավարձն առնվազն էականորեն աշխատանքի ավելի լավ որակ է ենթադրում, ինչն, իհարկե, չի նշանակում, թե մենք մտածում ենք, որ կատարված աշխատանքը որակյալ չէ, բայց նույնիսկ ամենաորակյալ աշխատանքը կարող է լինել ավելի որակյալ: Սա է մեր տրամաբանությունը»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց նաև, որ Պետական պահպանության ծառայությունում այսօր կա և՛ կազմակերպչական, և՛ ինտելեկտուալ համապատասխան ներուժ այս բոլոր փոփոխություններն իրականացնելու համար: