ՖԻԴԵ․-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը․ Լևոն Արոնյանը 15-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 44-րդը
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) 15-րդ տեղում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
100 ուժեղագույնների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Գաբրիել Սարգսյանը (2692) 44-րդն է, Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2685) 53-րդն է, Շանթ Սարգսյանը (2654) 89-րդն է, Հրանտ Մելքումյանը (2650) 97-րդն է։