Ուկրաինան, որպես լայնածավալ ներխուժումից տառապող երկիր, աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար
«Ուկրաինան, որպես լայնածավալ ներխուժումից տառապող երկիր, աջակցում է մի գործընթացի, որը կարող է վերականգնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ստեղծել երկարաժամկետ հարաբերություններ նրա և Հայաստանի միջև և, ընդհանրապես, խաղաղություն Հարավային Կովկասում», նշել է ԵԱՀԿ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Նիկիտա Պոտուրաևը:
Պատվիրակության ղեկավարը, սակայն, մտահոգություն է հայտնել նաեւ հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ։
«Մենք կքննարկենք Երևանում կայանալիք հանդիպմանը մասնակցելու հարցը։ Նախ՝ մենք դժվար թե պատկերացնենք մեր մասնակցությունը մեկ միջոցառման՝ ռուսական և բելառուսական զգալի ներկայացուցչությամբ, երկրորդ՝ մենք պետք է մտածենք կազմակերպության բոլոր անդամների անվտանգության ապահովման մասին»,- ասել է ուկրաինական պատվիրակության ղեկավարը։
Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում, հաշվի առնելով քաղաքական ծանր իրավիճակը, կա ռուս քաղաքական գործիչների մի զգալի խումբ, որը կարող է շատ խնդիրներ առաջացնել։