«Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սամվել Մարտիրոսյանն ու Ահարոն Ադիբեկյանը
Փետրվարի 4-ը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման օրն է: Սոցիալական ցանցերի դրական եւ բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության եւ այլ հարցերի շուրջ փետրվարի 4-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: