Մենք կանգ առանք, քանի որ չէինք կարող առաջ գնալ. Զելենսկի
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ցանկանում են արդյունքներ ցույց տալ մարտի դաշտում հուլիսի 11-ին Լիտվայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
Զելենսկին խոստովանել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի դեմ հակահարձակում սկսելու Ուկրաինայի զինված ուժերի պլանները դանդաղել են:
«Այս աշնանը մենք անցանք հակահարձակման և արդյունքի կարիք ունեինք: Մենք հույս ունեինք որոշ բաների վրա, բայց հրետանին ուշ եկավ: Մենք կանգ առանք, քանի որ չէինք կարող առաջ գնալ: Առաջ գնալը նշանակում էր մարդկանց կորցնել, իսկ մենք հրետանի չունեինք: Մենք շատ զգույշ ենք այս հարցում: Եթե ինձ ասեն, որ երկու ամիս կանցնի ու հազարավոր մարդիկ կմահանան, կամ երեք ամիս ու ավելի քիչ մարդիկ կմահանան, իհարկե, ես կընտրեի երկրորդը: Այս հարցում ամենակարևորը մարդիկ են»,- ասել է Զելենսկին։