4 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ. կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի 7 մասնակիցներն էլ մեդալով են վերադարձել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր սովորողները հրաշալի արդյունքով են վերադարձել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայից։ Թիմի 7 անդամներն էլ մեդալով են վերադարձել՝ 4 ոսկի, այդ թվում՝ Տաթև Սիմոնյանը Օլիմպիադայի գլխավոր մրցանակին է արժանացել, մեկ արծաթ և երկու բրոնզ։
Շնորհավորում եմ, շնորհակալություն թե երեխաներին, թե նրանց հետ սրտացավ աշխատող թիմին»: