Երևանում բախվել են շտապօգնության «Toyota-ն ու «Mitsubishi»-ն. 4 վիրավորների թվում են բժիշկն ու բժշկուհին (լուսանկար)
Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել: Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են «Toyota» մակնիշի շտապօգնության և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և «Mitsubishi»-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
