«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Արսենը
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Տավուշի բաժին է տեղափոխվել 27-ամյա Արսեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: