«Մահ Ղուրանի թշնամիներին». բողոքի ցույց Իրանում՝ Ղուրանի այրման պատճառով
Թեհրանում` Շվեդիայի դեսպանատան առջև, բողոքի ցույց է տեղի ունեցել Շվեդիայում մահմեդական Կուրբան Բայրամի առաջին օրը Ղուրանի այրման պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ակցիային մասնակցել են տասնյակ մարդիկ։ Ցուցարարները երկրի իշխանություններից պահանջում էին փակել Շվեդիայի դեսպանատունը և բոյկոտել շվեդական ապրանքները։ Նրանք իրենց ձեռքերում պահել են «Մահմեդականների լռությունը վիրավորանք է Սուրբ Ղուրանի համար» և «Մահ Ղուրանի թշնամիներին» գրություններով պաստառներ։
Ավելի վաղ իրաքցիները բողոքի ցույց էին կազմակերպել Շվեդիայի դեսպանատան մոտ։
Հունիսի 29-ին Իրաքը Շվեդիայից պահանջել է արտահանձնել իրաքցի ներգաղթյալին, ով այրել է Ղուրանը։