Հիմա եկել է Ձեզանից տոկունություն և համբերություն սովորելու ժամանակը. Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Պարոն նախագահ,
Այս տարիների ընթացքում Ձեզանից շատ բան եմ սովորել . Արցախյան հարցից մինչև ընկերասիրություն, պետականապաշտությունից մինչև իմաստնություն։
Հիմա եկել է Ձեզանից տոկունություն և համբերություն սովորելու ժամանակը։
Շնորհավորում եմ, Աստծո բարեհաճությունը Ձեր և մեր բոլորի պայքարի ուղեկիցը լինի»։