Պուտինը միջուկային զենք չի կիրառի. Սպիտակ տուն
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի տեսնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունը՝ միջուկային զենք կիրառել Ուկրաինայում կամ որևէ այլ վայրում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հստակեցվում է, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության և՛ ռազմավարական, և՛ մարտավարական միջուկային զենքի մասին է։
«Մենք շատ, շատ ուշադիր հետևում ենք դրան», - ասել է Քիրբին: