Հունգարիան այլևս գումար չի տա Ուկրաինային. Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը չի նախատեսում գումար տրամադրել Ուկրաինային, քանի դեռ Կիևը չի հայտնել, թե ուր է գնացել մոտ 70 միլիարդ եվրո։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Հունգարիայի կառավարության տարածած հաղորդագրությանը:
Նրա խոսքով՝ հունգարացիները չեն կարողանում համակերպվել երկրում հանրային ծառայությունների կրճատումների վերացման հետ։ Ուստի գումար չեն տա տեղական չինովնիկների, ինչպես նաև Ուկրաինայի աշխատավարձերը բարձրացնելու համար, մինչև Կիևը չպատասխանի, թե ուր է գնացել ավելի վաղ հատկացված 70 միլիարդ եվրոն։
Օրբանը կարծում է, որ ծախսված ողջ գումարը կգտնվի, իսկ հավելյալ վարկի հարցումները նա անվանել է «ծիծաղելի ու անհեթեթ»։
Մինչ այս Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը անհեթեթ է համարում Եվրահանձնաժողովի առաջարկը՝ Ուկրաինային լրացուցիչ 50 մլրդ եվրո հատկացնել, քանի դեռ հայտնի չէ, թե ԵՄ-ն որքան է ավելի վաղ վճարել Կիևին և ուր է այդ գումարը գնացել: