ԵՄ-ն Կիևին տվել է իր բյուջեի ամբողջ պահուստը. Եվրահանձնաժողովի ղեկավար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Կիևին տվել է իր բյուջեի ամբողջ պահուստը մինչև 2027 թվականը 30 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն;
Նրա խոսքով` դա «անվտանգության բարձիկի» փողն էր, որը սպառվել է, ուստի այժմ ԵՀ-ն մտածում է, թե ինչպես շարունակի աջակցել Ուկրաինային: Եվրահանձնաժողովը կքննարկի այդ թեման ֆինանսների նախարարների հետ:
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտարարել էր, որ Եվրամիությունը նախատեսում է տարեկան մինչև 3 միլիարդ եվրո ստանալ Ռուսաստանի սառեցված ակտիվներից՝ հօգուտ Ուկրաինայի։ Այս հայտարարությունն արվել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդող ուրբաթ երեկոյան։
Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը կոչ է արել բռնագրավել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։ 2022 թվականի փետրվարի 24-ից ԵՄ-ն և G7 երկրներն արգելափակել են իրենց տարածքում Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ եվրոյի (328 միլիարդ դոլար) ակտիվները՝ որպես պատժամիջոցների քաղաքականության մի մաս: