Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան
Հասարակություն

Մեկնարկել է բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը. ովքե՞ր կարող են մասնակցել

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել`

ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով,

բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները:

2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։

Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին մինչև ժամը 20:00, հուլիսի 1-ին` ժամը 9:00-17:00-ն ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010-559268, 041559268 հեռախոսահամարներով:

Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ ներբուհական քննություններն են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետևյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար`

-Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի

-Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», կրթական ծրագրեր) և «101401.00.6 Սպորտ»

-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի

-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

-Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «021201.00.6 Դիզայն» և «021401.00.6 Կիրառական արվեստ»

-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «073101.00.6 Ճարտարապետություն» ու «021201.00.6 Դիզայն»

-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «021201.00.6 Դիզայն»

-Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն», «011401.14.6 Պարարվեստ» կրթական ծրագրեր), «021101.00.6 Տեսալսողական արվեստ», «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ», «021502.00.6 Կատարողական արվեստ», «021503.00.6 Թատերական արվեստ», «021801.00.6 Արվեստի տեսություն և պատմություն» («021801.01.6 Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում»)

-Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.10.6 Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «011401.16.6 Նախնական զինվորական պատրաստություն» կրթական ծրագրերի), «021201.00.6 Դիզայն», «021401.00.6 Կիրառական արվեստ»

-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.09.6 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «011401.11.6 Կերպարվեստ», «011401.13.6 Երաժշտական կրթություն» կրթական ծրագրերի)

-Գորիսի պետական համալսարանի «011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն» («011401.11.6 Կերպարվեստ» կրթական ծրագիր)

-Երևանի «Հայբուսակ» համալսարանի «021201.00.6 Դիզայն» մասնագիտության

-Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «021201.00.6 Դիզայն»

-Երևանի գյուղատնտեսական համալսարանի «021201.00.6 Դիզայն»

-Գյումրու «Պրոգրես» համալսարանի «021201.00.6 Դիզայն»

-Երևանի մշակույթի համալսարանի

-Եվրոպական համալսարանի «021201.00.6 Դիզայն» և «073101.00.6 Ճարտարապետություն» ։